Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել


Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել

  • 29-07-2017 11:35:32   | Հունգարիա  |  Սպորտ

Բուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով:
 
Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է  59.27 ժամանակում եւ գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:
 
Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ),  նաեւ 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play