Գագիկ Խաչատրյան. «Տարեցտարի մրցակցությունն ուժեղանում է»


Գագիկ Խաչատրյան. «Տարեցտարի մրցակցությունն ուժեղանում է»

  • 01-08-2017 16:45:12   | Հայաստան  |  Սպորտ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս գիշեր վերադարձավ Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.
 
«Թեեւ քանակական եւ որակական առումով մենք ավելի շատ ակնկալիքներ ունեինք, մեր սպասելիքները որոշ չափով արդարացան:
 
Տարեցտարի Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը մեծանում է,֋֋ եւ մրցակցությունն ուժեղանում: Անգամ Հոլանդիան ու Սլովակիան մրցանակակիր ունեցան: Նման բան երբեք չէր եղել: Մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն է, որին պետք է լրջորեն նախապատրաստվել: Թիմի կազմում փոփոխություններ անպայման կլինեն: Կարվի ամեն բան՝ աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու համար»:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play