Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց "World Children's Games" փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Հայաստանի դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներով:
Ինչպես հաղորդում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը Անկարայից, 38 կգ քաշային կարգում Չարենցավանցի Է. Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ եւ չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Երեւանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին այնուհետեւ բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտը եւ արժանացավ բրոնզե մեդալի:
46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան 50,55,60,+60 կգ երեխաները: