Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք

  • 04-08-2017 14:58:01   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք:
 
Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, ապօրինի ծառահատման 3, մահվան ելքով մարմնական վնասվածքի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և կողոպուտի 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play