Օգոստոսի 14-ին Լոռի ՖԱ-ն իր առաջին պաշտոնական խաղը կանցկացնի Վանաձորում


Օգոստոսի 14-ին Լոռի ՖԱ-ն իր առաջին պաշտոնական խաղը կանցկացնի Վանաձորում

  • 09-08-2017 16:24:23   | Լոռու մարզ  |  Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակում «Լոռի» ՖԱ-ն իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում մրցելով «Փյունիկ-2»-ի հետ:
 
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին: Մուտքն ազատ է:
 
Հիշեցնենք, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը թիմերն արդեն հասցրել են հանդիպել Վանաձորում: Հուլիսի 30-ին կայացած այդ ընկերական խաղում «Լոռին» հաղթել է 5:3 հաշվով:
 
Առաջին տուրի «Ավան Ակադեմիայի» հետ խաղը հետաձգվել էր՝ Մ19 տարեկանների հավաքականի խաղերով պայմանավորված, հայտնում է «Լոռիի» մամուլի քարտուղարությունը:
 
Հիշեցնենք` երեկ ակումբը ներկայացրեց նաև իր լոգոն:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play