ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը


ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը

  • 10-08-2017 13:03:17   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաեւոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց  Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին:
 
Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44
 
Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջեւում էին՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջեցին 13 միավորի տարբերությամբ (85:98):
 
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմը օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play