Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը


Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը

  • 17-08-2017 12:16:41   | Հայաստան  |  Սպորտ

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):
 
2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:
 
Նշենք, որ 2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play