ՀՀ ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով


ՀՀ ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով

  • 18-08-2017 15:28:41   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետության ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ, որտեղ կայանալու է 2017 թվականի աշխարհի առաջնությունը:
 
Հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը և Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել են մեր ընտրանու կազմը:
 
Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաքում կներկայացնեն ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ) և հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 
 
Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը,  75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը: Մեր ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին:
 
Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play