Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն


Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն

  • 23-08-2017 11:28:37   | Ֆրանսիա  |  Սպորտ

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական հայ ըմբիշ, 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին։
 
Այսպիսով՝ հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը 2017 թվականի աշխարհի առաջնությունում նվաճեց երկու ոսկե մեդալ: Նախորդ օրը աշխարհի չեմպիոնի կոչմանն էր արժանացել նաև Արթուր Ալեքսանյանը:
 
Նշենք, որ ազատ ոճի ՀՀ հավաքականի անդամներն իրենց մրցելույթները սկսելու են օգոստոսի 25-ից:
 
Հիշեցնեմ, որ հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Կիևի չվերթով Երևան կժամանի այսօր՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 14.30-ին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play