Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի փոխչեմպիոն


Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի փոխչեմպիոն

  • 23-08-2017 17:12:19   | Թայվան  |  Սպորտ

Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») իր քաշային կարգում նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր:
 
Նշենք, որ «Ունիվերսիադա-2017»-ին մասնակցում են 131 երկրների 7639 մարզիկներ, որոնք ուժերն են չափում 21 մարզաձևերում: ՀՀ պատվիրակության կազմում խաղերին մասնակցում են 15 մարզիկներ 7 մարզաձևերից՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:
 
Հիշեցնենք, որ համաշխարհային ուսանողական խաղերում,  բացի Անդրանիկ Կարապետյանից, հայ մարզիկները նվաճել են ևս 2 մեդալ. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play