Պարսից ծոցում երկու նավերի բախման արդյունքում 20 իրաքցի նավաստի է զոհվել


Պարսից ծոցում երկու նավերի բախման արդյունքում 20 իրաքցի նավաստի է զոհվել

  • 24-08-2017 19:11:42   | Իրաք  |  Հասարակություն

 
Առնվազն 20 իրաքցի նավաստի է զոհվել Պարսից ծոցում տեղի ունեցած երկու նավերի բախման արդյունքում: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ Պարսից ծոցում իրաքյան «Ալ Միսբար» նավը բախվել է Իրաքի և Քուվեյթի ափերում լողացող մեկ այլ նավի: 
 
Միջադեպից հետո իրաքյան ուժերը փորձել են բռնել օտարերկրյա նավը: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու նավերի բախման արդյունքում հայտնաբերվել է չորս նավաստու մարմին, ևս 8-ին հաջողվել է փրկել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play