Օգոստոսի 27-ին մեկնարկում է ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը


Օգոստոսի 27-ին մեկնարկում է ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

  • 25-08-2017 14:05:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2017 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը: 
 
Մրցմանը մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: 
 
Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ և շնորհակալագրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play