Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը


Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը

  • 13-09-2017 12:35:53   | Լիտվա  |  Սպորտ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-23-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։
 
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
 
Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ.
 
«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։
 
Մեր տղաները լավ մարզավիճակում են և պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք զինվորականների աշխարհի առաջնությանը, լավ արդյունքներ գրանցել։ Կարծում եմ՝ այս տարին ևս բացառություն չի լինի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արմեն Բաբալարյանը։
 
Թիմի կազմում ընդգրկվել են՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ)։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play