Ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը


Ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

  • 13-09-2017 19:27:18   | Կոտայքի մարզ  |  Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մարզիկները  նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 եւ 23 տարեկաններ) առաջնությանը:
 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հավաքն ընթանում է պլանի համաձայն.
 
«Քանի՞ մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ ովքե՞ր, հիմա ասել չեմ կարող: Առջեւում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցման», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play