Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդհանուր մենամարտերի Արցախի առաջնություն


Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդհանուր մենամարտերի Արցախի առաջնություն

  • 19-09-2017 12:18:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Սպորտ

Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում տեղի է ունեցել ընդհանուր մենամարտերի առաջնություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանն   ասել է, որ   առաջնությանը    Հայաստանից և Արցախից մասնակցել  են  16-30  տարիքային   խմբի   18  մարզիկ:
 
«Առաջնության   անցկացումը  նպատակ  է  հետապնդում   բարելավել  մարզիկների որակական մակարդակը»,-նշել  է  Ա.  Հայրապետյանը:
 
 
 
Նշենք, որ   հաղթողները  պարգևատրվել  են   գավաթներով, մեդալներով  և   դիպլոմներով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play