Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավար Մատեյ Յուգը


Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավար Մատեյ Յուգը

  • 03-10-2017 14:21:42   | Հայաստան  |  Սպորտ

armtimes.com. Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը Մատեյ Յուգի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Մատեյ Զունիչը եւ Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):
 
Ընտրական E խմբի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Կսկսվի ժամը 20:00-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play