Ավարտվել են Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերը


Ավարտվել են Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերը

  • 04-10-2017 15:46:29   | Հայաստան  |  Սպորտ

Հոկտեմբերի 1-3-ը Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած առաջին գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մարզային փուլում հաղթած և եզրափակիչ դուրս եկած 100 մասնակիցները մրցեցին հնգամարտ մրցաձևում:
 
Աղջիկների պայքարում 60 մ վազք և հեռացատկ տեղից մրցաձևերում հաղթող դարձավ Վիկտորյա Հայրապետյանը (Սյունիքի մարզ), 500 մ վազք մրցաձևում 1-ին տեղը զբաղեցրեց Մանե Հարությունյանը (Լոռու մարզ), ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից վարժություններում առաջատար դարձավ Տաթևիկ Հովսեփյանը (Լոռու մարզ), իսկ թենիսի գնդակի նետում վարժությունում և ընդհանուր հնգամարտում (անհատական) հաղթող ճանաչվեց Սաթենիկ Արամյանը:
 
Տղաներից 60 մ վազք և հեռացատկ տեղից մրցաձևերում լավագույնը ճանաչվեց Նարեկ Ղուկասյանը (Լոռու մարզ), 1000 մ վազք մրցաձևում հաղթող դարձավ Երվանդ Մկրտչյանը (Շիրակի մարզ), թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Անանիա Պետրոսյանը (Կոտայքի մարզ), իսկ ձգումներ պտտաձողից մրցաձևում և ընդհանուր հնգամարտում (անհատական) հաղթեց Ժորա Ներսիսյանը (Արարատի մարզ):
 
Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերում թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց ՀՀ Արարատի մարզը։ ՀՀ Լոռու մարզը 2-րդն էր, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՀ Շիրակի մարզը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play