Նախարարությունում հյուրընկալվել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Դմիտրի Գլուշկոն


Նախարարությունում հյուրընկալվել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Դմիտրի Գլուշկոն

  • 05-10-2017 18:43:35   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ընդունել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Դմիտրի Գլուշկոյին:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրին և նշել, որ հայ պատանի մարզիկները հաջողությամբ մասնակցել են «Ասիայի երեխաներ» ամառային մարզական խաղերին: «2016 թվականին առաջին անգամ «Ասիայի երեխաներ» ամառային խաղերին պաշտոնապես մասնակցել է նաև մեր երկրի պատվիրակությունը: Հայ պատանի մարզիկները այդ խաղերում նվաճել են 7 մեդալ»,- հյուրին տեղեկացրել է Գ. Ղազարյանը:
 
Կողմերը քննարկել են նաև առաջին անգամ անցկացվող «Ասիայի երեխաներ» ձմեռային մարզական խաղերին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: 
 
Տեղեկացնենք, որ «Ասիայի երեխաներ» առաջին ձմեռային մարզական խաղերը կազմկոմիտեն նախատեսում է անցկացնել 2019 թվականին Սախալինում: 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play