Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ից 18-ը Չարենցավանում


Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ից 18-ը Չարենցավանում

  • 06-10-2017 12:15:26   | Հայաստան  |  Սպորտ

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմկոմիտեի անդամների նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր: «Կարևորում ենք այն փաստը, որ մեր երկրում անցկացվող միջազգային միջոցառումները անցկացվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաքում, որն այս տարի Չարենցավանն է»,- ասել է նախարարի տեղակալ Ա. Քարամյանը:
 
Նշենք, որ հայ-ռուսական երիտասարդական համաժողովի նպատակն է նպաստել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երիտասարդության համախմբմանը և երկու երկրներում եվրասիական ինտեգրման գաղափարների առաջընթացին: Առաջին հայ-ռուսական համաժողովը տեղի է ունեցել 2015 թվականին Երևանում:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play