Նախարարն ընդունել է ըմբշամարտի համաշխարհային միության պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին


Նախարարն ընդունել է ըմբշամարտի համաշխարհային միության պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին

  • 06-10-2017 16:02:47   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին:
 
Նախարարը ողջունել է հյուրին և տեղեկացրել, որ ըմբշամարտը մեր երկրում հենակետային մարզաձևերից է և գտնվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: «Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայ ըմբիշները համաշխարհային դասակարգման աղյուսակում լավագույնների շարքում են»,- նշել է նախարար Ռոստոմյանը:
 
UWW-ի պատվիրակը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մասին՝ ասելով, որ այն բավական ուժեղ մրցաշար է և նշանակալի դեր ունի մեր երկրում ըմբշամարտի զարգացման գործում:
 
Տեղեկացնենք, որ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարն ամենամյա է: 2017 թվականին այն անցկացվում է հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play