Ռուս երգչուհի Նարգիզ Զակիրովան հրաժարվել է շփվել լրագրողների եւ երկրպագուների հետ
08-10-2017 00:02:36 | Հայաստան | Մշակույթ
Ռուս երգչուհի, ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագծի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Նարգիզ Զակիրովան ժամեր առաջ ժամանեց Հայաստան: Նա անցավ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով՝ անտեսելով լրագողներին եւ երկրպագուներին` հրաժարվելով շփվել վերջիններիս հետ:
Երգչուհու երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում հնարավորություն ունեցան թեկուզ հեռվից տեսնել իրենց սիրված երգչուհուն, ով ամբողջությամբ սեւ էր հագել, իսկ դեմքին՝ սեւ դիմակ եւ արեւային ակնոց էր կրում: Թեեւ երգչուհին հրաժարվեց շփվել լրագրողների հետ, սակայն միակ բանը ինչ նա ցանկացավ ասել հետեյալն է. «Հիանալի տրամադրություն ունեմ»:
Հիշեցնենք, որ Նարգիզ Զակիրովան 2013թ.-ի դեկտեմբերին ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագծում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիոնականը, եւ վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին ,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանում առաջին անգամ նա հանդես կգա իր ’’Вдвоем’’ համերգային ծրագրով։
Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ, համերգի ընթացքում երգչուհու երկրպագուները կունկնդրեն եւ կվայելեն երգչուհու ինչպես սիրված և ճանաչված երգերը, այնպես էլ նոր երգեր, երգչուհու պրոդյուսեր` Մաքսիմ Ֆադեևի երգացանկից: Հայ հանդիսականին համերգի ընթացքում սպասվում են նաեւ բազում անակնկալներ։