ԽՄՕՄՄ-ը եւ «Գրանդ Սպորտը» տոնել են երրորդ անընդմեջ հաղթանակը


ԽՄՕՄՄ-ը եւ «Գրանդ Սպորտը» տոնել են երրորդ անընդմեջ հաղթանակը

  • 16-10-2017 17:28:06   | Հայաստան  |  Սպորտ

Հանգստյան օրերին կայացավ բասկետբոլի մինչեւ 16 տարեկանների Հայաստանի առաջնության երրորդ տուրը: ԽՄՕՄՄ-ը  եւ «Գրանդ Սպորտը» տոնեցին երրորդ անընդմեջ հաղթանակը: ԽՄՕՄՄ-ը ՝ 51-36 հաշվով առավելության հասավ «Արաբկիր խաղերի» նկատմամբ, իսկ «Գրանդ Սպորտը»՝ 61-44 հաշվով հաղթեց «Վանաձորին»:
 
«Պոլիտեխնիկը» սեփական հարկի տակ պարտվեց «Արարատին»՝ 30-36, իսկ «Արաբկիրը» 62-47 հաշվով հաղթեց «Աջափնյակին»:
 
Տուրի վերջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ՝ 60-38:
 
Այսօր Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնությունում «Արցախը» կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով «Վանաձորի» հետ:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play