Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անհայտ անձիք այրել են 19 ավտոմեքենա


Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անհայտ անձիք այրել են 19 ավտոմեքենա

  • 24-10-2017 15:58:14   | Ֆրանսիա  |  Միջազգային

 
Անհայտ անձիք երեքշաբթի գիշերն այրել են 19 ավտոմեքենա, որոնք պատկանում էին Enedis ֆրանսիական էներգետիկ ընկերությանը: 
Interfax-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Enedis ընկերության արտադրական տարածքի մոտակայքում, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղակայված Լիմոժ քաղաքում: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մեքենաներն այրվել են ամբողջությամբ և այլևս վերականգնման ենթակա չեն: 
Տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննություն իրականացնել հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ: Արտադրական տարածքն ամբողջությամբ շրջափակված է ոստիկանության ծառայակիցներով: 
 
Նշվում է, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային