Քննարկվել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեությունը, նախանշվել են առաջիկա անելիքները


Քննարկվել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեությունը, նախանշվել են առաջիկա անելիքները

  • 07-11-2017 16:54:25   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ»  ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանն այսօր այցելել է ՈՒՎԿ-ի գրասենյակ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները։
Նախարարին է ներկայացվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։  
Քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում  տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։ 
Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ)  և Վարկային կազմակերպության միջև  ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:
Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի և «ՓՄՁ ներդրումներ»-ի միջև փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ նախարարի՝ վերջերս Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության արդյունքում համագործակցություն է նախատեսվում նաև Բելառուսական զարգացման բանկի հետ։ 
Նախարարին ներկայացվել է նաև, որ  Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանն անդամակցելու նպատակով բանակցություններ են տարվել նշված կազմակերպության ընթացակարգերին համապատասխան։ 
Նախարար Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ –ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության առաջիկա անելիքները և միջազգային համագործակցության շրջանակները։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play