Հայաստանի բնության պետական թանգարանը 65 տարեկան է


Հայաստանի բնության պետական թանգարանը 65 տարեկան է

  • 10-11-2017 18:00:14   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Նոյեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված թանգարանի հիմնադրման  65-ամյակին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:  
 
Ողջունելով հյուրերին` Խ. Հակոբյանը շնորհավորել է  Հայաստանի բնության պետական թանգարանի հիմնադրման 65-ամյակը, բարձր գնահատել այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները: Փոխնախարարը հիշատակել է թանգարանի առաջիկա ծրագրերը, մասնավորապես` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում Հայաստանի բնության պետական թանգարանին կից մասնաճյուղի բացման աշխատանքների մասին, կարևորել այն այն գործառույթը, որն իրականացնում է թանգարանը մատադ սերնդի էկոկրթության և դաստիարակության գործընթացում:
Միջոցառմանը ներկայացվել է թանգարանի հիմնադրման մասին հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) անցած ուղին: Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել է նկարչի` «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները: Տոնական միջոցառման ժամանակ հանդես են եկել Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: 
Նշելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրում` Գ. Ղազարյանը նաև տեղեկացրել է,  որ թանգարանի հիմնադրման 65–ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են ևս 10 օր:  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play