«Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում


«Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում

  • 24-11-2017 18:19:07   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Ս/թ նոյեմբերի 24-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Աննա Կոստանյանն է: Ցուցահանդես, որը ներկայացված է դիմանկարների տեսքով, որոնց նայելիս կարող ես կարդալ մի ամբողջ ժողովրդի պատմություն: Այն կրում է «Անմահության մարտիկները» խորագիրը: Մարտիկներ, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:
 
Մարտիկներ՝ որոնք թողնելով իրենց կանանց ու երեխաներին, գնացին պատվի ետևից և հայ տղամարդուն վայել դրսևորեցին իրենց մարտի դաշտում: Խոնարհվում ենք մեր հայ մայրերի առաջ, քանի որ նրանք միայն կարող են ծնել այնպիսի դյուցազուններ, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, մեր կենդանի հերոս Արկադի                          Տեր–Թադևոսյանը և բազում-բազում այլ հերոսներ, որոնք իրենց հայրենիքի պատիվը բարձր դասեցին  սեփական  կյանքից: Մենք բոլորս հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր մատաղ սերունդը շարունակեց իրենց ավագ եղբայրների գործը ապրիլյան քառօրյա պատերազմում անսասան պահելով մեր դիրքերը: Տղաներ, որոնք հերոսացան 18 տարեկան հասակում և, որոնց անունները դաջվեց մեր սրտերում ու իհարկե Հայոց պատմության էջերում: Նրանք իրենց երիտասարդ տարիքում այնպիսի պատմություն կերտեցին, ինչպիսին շատ ու շատ ազգեր չեն կերտում դարերի ընթացքում: 
Միջոցառումը հայրենասիրական երգերով եզրափակեցին Ջազ քոլեջի երիտասարդ ուսանողները:
Միջոցառման ավարտին թանգարանի տնօրինությանը հանձնվեց հավաստագիր ցուցահանդեսին աջակցելու համար:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play