Պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը բավականին տպավորիչ է ( տեսանյութ)


Պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը բավականին տպավորիչ է ( տեսանյութ)

  • 30-11-2017 16:08:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որպես ձեռքբերում առանձնացնես գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնողերի շրջանակի ընդլայնումը: 
 
Նրա խոսքերով՝ կարևորագույն փոփոխություններից է նաև   ծառայություն մատուցողի և ծառայություն ստացողի միջև շփումների նվազեցումը:  
 
«Երրորդ կարևոր ուղղությունը,  որի վրա մենք այժմ աշխատում ենք, դա պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է, այսպես կոչված բարձր մակարդակի կոռուպցիան, որովհետև երբ մենք կնքում ենք խոշոր ծրագրերով տարբեր գործարքներ, այդ գործընթացի թափանցիկության երաշխիքներ չկան: Մենք հիմա մշակում ենք օրենսդրական փաթեթ, թե ինչպես պետք է իրականացվեն նման գործարքները, որպեսզի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Դ. Հարությունյանը: 
 
Վերջինս լրագրողներին հորդորեց անձամբ ուսումնասիրել, թե ընթացիկ տարվա ընթացքում քանի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ է կոռուպցիոն հանցագործություններով քրեական գործ հարուցվել: 
 
Նախարարի կարծիքով՝ կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը բավականին տպավորիչ է: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն