Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի ձյուդոյի<br /> առաջնությունում<br />


Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի ձյուդոյի
առաջնությունում

  • 27-08-2009 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկած աշխարհի ձյուդոյի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը (60կգ, Գյումրի): Նա ժամանակից շուտ հաղթանակներ տարավ Դիեգո Ռոդրիգեսի (Արգենտինա) Ջամշետ Խալիլովի (Տաջիկստան), Պիգեր Յասմանի (Կուբա) Պավել Պետրիկովի (Չեխիա) եւ Վահիդ Սառլակի (Իրան) նկատմամբ: 4-րդ փուլում Դավթյանը տանուլ տվեց Հիրաօկա Հիրօակիին (Ճապոնիա), որի պատճառով զրկվեց եզրափակիչից եւ բավարարվեց 3-րդ տեղով:
Նոյյան տապան  -   Սպորտ