Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողների անմեղությունը


Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողների անմեղությունը

  • 21-12-2017 11:46:29   | Հայաստան  |  Իրավունք

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանի և նույն բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Կարեն Միլիտոնյանի անմեղությունը և նրանց արդարացրել է:
 
Հետագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ս/թ հոկտեմբերի 18-ի որոշմամբ վերոհիշյալ դատավճիռը թողել է անփոփոխ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play