«Գրան Պրի» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարը Լեւոն
Արոնյանն է
24-08-2009 18:40:00 | Հայաստան | Սպորտ
ՋԵՐՄՈՒԿ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ին ավարտվեց
Ջերմուկի «Գրան Պրիի» ծրագրով շախմատի միջազգային մրցաշարը:
Վերջին` 13-րդ փուլում Լեւոն Արոնյանը (Հայաստան) հաղթեց
Էռնեստո Ինարկիեւին (Ռուսաստան) եւ Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ
8-ական միավորով բաժանեց 2-րդ, 3-րդ տեղերը: Հայաստանի 2-րդ
ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց Վասիլի
Իվանչուկից (Ուկրաինա), վաստակեց 5 միավոր եւ նույն արդյունքն
ունեցող Դմիտրի Յակովենկոյի (Ռուսաստան) հետ բաժանեց 11-12-րդ
տեղերը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց Վասիլի Իվանչուկը:
«Գրան Պրիի» ծրագրով Ջերմուկի ստուգատեսը թվով 5-րդն էր:
Ընդհանուր հաշվարկով 500 միավորով առաջատարի դերը շարունակում է
պահպանել Լեւոն Արոնյանը: