Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը․ Ոստիկանություն


Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը․ Ոստիկանություն

  • 25-12-2017 11:03:07   | Հայաստան  |  Իրավունք

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play