Կիոկուշին կարատեի Երևանի գավաթի առաջնության հաղթողները մասնակցելու են 2018 թվականին կայանալիք Հայաստանի գավաթի առաջնությանը (տեսանյութ)


Կիոկուշին կարատեի Երևանի գավաթի առաջնության հաղթողները մասնակցելու են 2018 թվականին կայանալիք Հայաստանի գավաթի առաջնությանը (տեսանյութ)

  • 25-12-2017 20:51:01   | Հայաստան  |  Սպորտ



 
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է հերթական մրցաշարը՝ Երևանի գավաթի առաջնությունը, որի հաղթողները մասնակցելու են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի գավաթի առաջնությանը: Իսկ Հայաստանի գավաթի առաջնության հաղթողներն իրենց հերթին կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: 
 
Մինչև կեսգիշեր տևած մրցումներին մասնակցել է 6-18 տարեկան 569 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացվելու է 2018 թվականի ապրիլի 7-ին և 8-ին: 
 
Նրա փոխանցմամբ՝  Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է 700 մարզիկ աշխարհի 25 երկրներից: 
«Սա 2017 թվականի վերջին մրցաշարն էր: Այս տարվա ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ առաջնություններ, որոնց ընթացքում մեր սաներն իրեն շատ լավ է դրսևորել»,- նշել է Ա. Հակոբյանը՝ հավելելով, որ Երևանի գավաթի առաջնության հաղթողները նաև պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով և հատուկ նվերներով: 
 
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ 2018 թվականը ևս մրցաշարերով հագեցած տարի է լինելու և ակնկալվում է կիոկուշին կարատեով զբաղվող երեխաների թվի ավելացում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play