Հրապարակվել է արտահերթ զեկույց խնամակալության և հոգաբարձության մարմինների ու հանձնաժողովների գործունեության վերաբերյալ


Հրապարակվել է արտահերթ զեկույց խնամակալության և հոգաբարձության մարմինների ու հանձնաժողովների գործունեության վերաբերյալ

  • 26-12-2017 16:05:40   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ:
 
Զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝
խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը,
 
·         բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
 
·         աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն,
 
·         խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները,
 
·         բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
 
·         խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։
 
Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք կնպաստեն խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների  գործունեության և երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմանը:
 
 
 
Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները,  ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ու զեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը:
 
 
 
Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաև քննարկումներ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների և ԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play