Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 61 ՃՏՊ.Ոստիկանություն


Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 61 ՃՏՊ.Ոստիկանություն

  • 08-01-2018 15:46:52   | Հայաստան  |  Իրավունք

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 63-ը։
 
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 33, խարդախության 9, անձի առևանգման և խուլիգանության 3-ական, ավազակային հարձակման և ավտոմեքենայի փախցնելու 2-ական, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք:
Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 98-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play