Փոքրիկ Աննան 60 կոտրվածք է տարել և այժմ ունի մեր օգնության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փոքրիկ Աննան 60 կոտրվածք է տարել և այժմ ունի մեր օգնության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-01-2018 19:55:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Տասներեքամյա Աննա Մանուչարյանը Վանաձորից է: Նա ծնվել է հազվադեպ հանդիպող ախտորոշմամբ՝ անկատար ոսկրագոյացում /տիպ 1-ին/, զույգ ազդրերի դեֆորմացիա, ոսկրերը բյուրեղապակու նման կոտրվում են: Ունեցել է 60 կոտրվածք և տարել է բազում վիրահատություններ: Ներկա պահին ունի ձեռքի կոտրվածք: 
 
Ծնված օրվանից, մշտական գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ Երևանի Արաբկիր ԲԿ-ում և Երևանի մանկական վերականգնողական կենտրոնում: Նրան սպասվում է հերրթական վիրահատությունը՝ այս անգամ ոտքի: Ծնողներն արդեն սպառել են բոլոր հնարավորությունները և դիմում են հանրության աջակցությանը: 
Եկե՛ք կանգնենք այս փոքրիկի կողքին: ԿՈՆՎԵՐՍբանկում Աննայի մայրիկի՝ Նելլի Ասուլյանի անունով բացվել է հաշվեհամար բոլոր արժույթների համար՝ 1930051339080400, SWIFT:COVBAM22
Մայրիկի՝ Նելլիի, հեռախոսահամարն է՝ +37494 771 630:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն