Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք․ Ոստիկանություն


Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք․ Ոստիկանություն

  • 17-01-2018 18:03:58   | Հայաստան  |  Իրավունք


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play