Համահայկական խաղերի ծրագրով Հայաստանում կանցկացվեն<br /> բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարեր<br />


Համահայկական խաղերի ծրագրով Հայաստանում կանցկացվեն
բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարեր

  • 07-08-2009 15:25:00   | Թուրքիա  |  Սպորտ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական խաղերի ծրագրով օգոստոսի 9-ին կմեկնարկեն ֆուտբոլի եւ բասկետբոլի մրցաշարերը: Հայաստան կժամանեն 12 երկրների 24 քաղաքների պատվիրակներ: Բասկետբոլի մրցաշարին կմասնակցեն տղամարդկանց 16, կանանց 6, իսկ ֆուտբոլի մրցումներին 16 թիմեր: Բասկետբոլի խաղերը կանցկացվեն Երեւանում` «Արաբկիր», «Դինամո» եւ «Մասթեր կլասս» մարզասրահներում, իսկ ֆուտբոլինը` Աբովյանի, Աշտարակի եւ Արտաշատի մարզադաշտերում: Եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 16-ին «Դինամո» մարզասրահում (տղամարդկանց բասկետբոլ), իսկ ֆուտբոլինը` նույն օրը Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Կանանց բասկետբոլի մրցաշարը, որի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 15-ին, կնցկացվի շրջանաձեւ մրցակարգով:
Նոյյան տապան  -   Սպորտ