ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


ՌՈ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 25-01-2018 19:56:21   | Հայաստան  |  Իրավունք

             
 
2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ:
Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, և պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու։ 
 
Պարզաբանում ենք, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի՝ այս մասով դիտարկվող հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է և չի համապատասխանում իրականությանը: Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանն այսօր՝ հունվարի 25-ին, փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին և հաղորդում ներկայացրել՝ ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ։ 
ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play