Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ բնակարանային գողությունների համար.ՀՔԿ


Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ բնակարանային գողությունների համար.ՀՔԿ

  • 30-01-2018 18:29:33   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում կատարված գողության վերաբերյալ: Պարզվել էր, որ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և հափշտակել շուրջ 60 գրամ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ` ծնված 1987 և 1989թթ..:
Քրեական գործով իրականացված օբյեկտիվ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի երկու բնակիչների մասնակցությամբ կատարվել են նաև այլ հափշտակություններ։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4, գողության փորձի 2 և կողոպուտի 1 դեպք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ), 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, իսկ 1987թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով,  34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play