Շենգավիթում բանկոմատներ վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 2 քաղաքացի (լուսանկարներ)


Շենգավիթում բանկոմատներ վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 2 քաղաքացի (լուսանկարներ)

  • 01-02-2018 14:10:58   | Հայաստան  |  Իրավունք

Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողոտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու: 
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը: Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին:
 
Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ: 
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին: 
 
Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:
 
Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են:  Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք առաջիկա «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի ընթացքում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play