Փհենչհան-2018. Ճապոնացի մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել


Փհենչհան-2018. Ճապոնացի մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

  • 13-02-2018 17:57:52   | Կորեա  |  Սպորտ

ՀԱՕԿ Ճապոնացի Կեի Սաիտոն 23-րդ ձնեռային օլիմպիական խաղերում առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ 21-ամյա մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

 
Սաիտոն այսօր պետք է մրցեր շորթ-տրեկի տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում, սակայն CAS-ը հայտարարել է, որ ճապոնացի մարզիկի մրցելույթները դադարեցվել են մինչեւ վերջնական քննության արդյունքը: Սաիտոն սեփական կամքով լքել է օլիմպիական ավանը, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է եւ մաքուր.
 
«Ես ցնցված եմ, քանի որ երբեք չեմ փորձել օգտագործել արգելված նյութեր, նույնիսկ դրանց կարիքը չեմ ունեցել: Ես պետք է ապացուցեմ իմ անմեղությունը: Չեմ ցանկանում վնասել իմ թիմին, այդ պատճառով ընդունեցի նման որոշում»,- հայտարարել է մարզիկը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play