«Նոյյան Տապան»-ի հյուրն է հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը (տեսագրություն)
13-03-2018 10:00:00 | Հայաստան | Քննարկում
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում «Երևան-Լոս Անջելես» հեռուստակամրջով մարտի 13-ին հեռարձակվեց «Հոգևոր աշխարհ» հաղորդաշարը։ Հյուրն է մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ, մինչև առողջական խնդրի առաջացումը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում դպիրի ծառայություն կատարած Խաչիկ Ստամբոլցյանը:
Խաչիկ Ստամբոլցյանի հետ զրույցն «Էվոլյուցիա՞, թե ստեղծագործություն» թեմայով է: «Նոյյան Տապան»-ի հյուրը մասնավորապես անդրադառնալու է հետևյալ հարցերին.
Ա. Արդյոք հնարավո՞ր է բնության տարերային ուժերը միաբանվեն, պայմանավորվեն, մի գործարք կատարեն:
Բ. Ինչ է ասում գիտությունը բնության տարերային ուժերի մասին. թերմոդինամիկայի 3-րդ օրենքը:
Գ. Ատոմի կառուցվածքի և տիեզերքի կառուցվածքի նմանություն. Իսահակ Նյուտոնի աշխատությունը (միջուկ, էլեկտրոն, արեգակ և մոլորակներ):
Դ. Տեսակի առաջացման և պահպանման դարվինյան տեսությունն այսօրվա գիտության լույսի ներքո: