«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «5-րդ խոսափող» հաղորդաշարի հերթական հաղորդումը
23-03-2018 17:50:50 | Հայաստան | 5-րդ խոսափող
Մարտի 24-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «5-րդ խոսափող» հաղորդաշարի հերթական հաղորդումը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է «Ապրիլից Սերժ Սարգսյանը այլևս չի լինելու Հայաստանի նախագահը. ի՞նչ փոխություններ են հնարավոր և ինչ ակնկալել նորընտիր նախագահից» թեման։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь