Twitter-ը այժմ նաեւ ռուսերեն


Twitter-ը այժմ նաեւ ռուսերեն

  • 27-04-2011 13:29:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Twitter սոցիալական ցանցը այժմ պաշտոնապես կգործի նաեւ թուրքերեն եւ ռուսերեն լեզուներով: Ծառայությունը 8 լեզուներով է` ճապոներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն եւ թուրքերեն: Ռուսալեզու տարբերակի թողարկման վերաբերյալ հայտարարությունը ներառում է ռուսալեզու բլոգների ցուցակը: Ցուցակի մեջ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բլոգը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, հաղորդավար Իվան Ուրգանտը եւ չմշկասահորդ Եվգենի Պլյուշչենկոն: Ըստ Ռիա նովոստիի, սա կավելացնիTwitter -ի հեղիանկությունը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում: Twitter-ն աշխարհում ունի 200 մլն օգտատեր, օրական140 մլն նոր թվիթ եւ 400 աշխատակից: Ամեն օր այս սոցիալական ցանցին է միանում մոտ 460 հազար մարդ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ