«Նոյյան Տապան»-ի «Հայոց շավիղ» հաղորդաշարի հյուրն է «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը
12-04-2018 17:37:50 | Հայաստան | Նոյյան Տապան TV
Ապրիլի 13 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Հայոց շավիղ» հաղորդաշարը։ Հյուրն է «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է «Կրթություն և քաղաքական մշակույթ» թեման։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապանի» լրագրող Սիրանույշ Եղիազարյանը։