ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ.Վես Միտչել


ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ.Վես Միտչել

  • 30-04-2018 18:29:26   | Հայաստան  |  Քաղաքական

Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց ունեցավ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
 
Նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը և թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը և նրանց խորհրդարանական ներկայացուցիչները: Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության և իրավունքի գերակայության: Նշելով, որ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին և հույս հայտնեց,  որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից: Նա նաև նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play