Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներին նվիրված միջազգային աշխատաժողը<br />


Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներին նվիրված միջազգային աշխատաժողը

  • 13-10-2010 15:22:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին նվիրված միջազգային աշխատաժողը, որի բացմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երեւան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին եւ նշել, որ Հայաստանը դեռեւս 2006թ.-ին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն: ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: «Թե' միջազգային, եւ թե' ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը: Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը»,- ընդգծել է Տ.Սարգսյանը: ՀՀ վարչապետը բեղմնավոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին եւ համոզմունք հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե Հայաստանն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը:
Նոյյան տապան  -   Իրավունք