Նոր ոստիկանապետի վստահեցմամբ Հայաստանում կոռուպցիան կվերանա (տեսանյութ)


Նոր ոստիկանապետի վստահեցմամբ Հայաստանում կոռուպցիան կվերանա (տեսանյութ)

  • 11-05-2018 14:53:01   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում կոռուպցիան կվերանա: Այս մասին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած կառավարության առաջին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Վալերի Օսիպյանն ընդգծեցին, որ նոր Հայաստանում օրենքի առջև հավասար են լինելու բոլորը, իսկ իրավախախտումներ թույլ տված անձիք անկախ զբաղեցրած պաշտոնից կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի շրջանականերում։

Անդրադառնալով ոստիկանության համակարգում սպասվող բարեփոխումներին և կադրային փոփոխություններին նորանշանակ ոստիկանապետը նշեց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում միշտ են լինում, իսկ բարեփոխումները վերջին շրջանում իրականացվող զանգվածային միջոցառումներով իրականցվում են հենց այս ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Հասարակություն