Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող


Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

  • 12-05-2018 12:00:07   | Հայաստան  |  Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցել է 144 շախմատիստ:
 
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 
Մրցաշարի մասնակիցների թվում են եղել Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը:
 
Տոնական մրցաշարի հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
5 շախմատիստ վաստակել է  6-ական միավոր և կիսել 2-6-րդ հորիզոնականները:
 
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակել է լավագույն եռյակը:
 
 
 
Մրցաշարում հիանալի է հանդես եկել նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրերում տարել է միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու Սարգսյանը պարտություն է կրել և գրավել միայն 11-րդ հորիզոնականը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play