«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը
15-05-2018 17:46:39 | Հայաստան | Նոյյան Տապան TV
Մայիսի 16 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է Արցախի հարցը՝ Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների համատեքստում» թեման։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։